Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

Չի կարելի ուտելով ընթերցել

Կան մարդիկ, որ երկու «զբաղմունքները»` ուտելն ու ընթերցելը, կատարում են միաժամանակ: Ուտելիս ընթերցել չի կարելի: Թերթելով գիրքն ընթրիքի ժամանակ, ընթերցելով դասագիրքը ճաշելիս, կամա թե ակամա, ուշադրությունը ցրվում է: Ընթերցվածը դժվար է հիշվում եւ ընկալվում:

 

Ընթերցելու սովորությունն ուտելիս ազդում է մարդու կեցվածքի վրա, ոչ բնական դիրք է գրավում գլուխը, պարանոցի մկանները լարվում են: Այն ազդում է նաեւ տեսողության վրա, քանի որ չեն պահպանվում տարրական կանոններ: Աղետամոքսային տրակտի աշխատանքը պայմանավորված է ռեֆլեկտորային աշխատանքով: Դրա համար անհրաժեշտ է սկզբում տեսնել ուտելիքը, զգալ հոտն, ապա` համտեսել: Մի քանի րոպե անց, երբ զգացել եք ուտելիքի համը, զգալի չափով ուժեղանում է ենթաստամոքսային գեղձի, ստամոքսի եւ աղիների հյութազատությունը, ինչպես նաեւ՝ լեղարտադրությունը: Իսկ ընթերցելիս, երբ ձեր ուշադրությունը կենտրոնացած է ընթերցանության վրա, կտրուկ ընկնում է ռեֆլեկտոր փուլը: Այսինքն՝ դուք կուլ եք տալիս ուտելիքը` առանց զգալու դրա համնուհոտը: Ուտելիքն ընկնելով ստամոքս, բավականին երկար ժամանակ չի մարսվի, քանի որ ստամոքսահյութն ու տարբեր ֆերմենտներն արտազատվում են 2-3 անգամ քիչ: Այստեղից էլ խանգարվում է օրգանիզմի նյութափոխանակությունը, իր հետ բերելով հիվանդագին վիճակներ:

 

Այս վնասակար սովորությունը կարող է սրել եւ խորացնել աղեստամոքսային տրակտի հիվանդությունները` գաստրիտ, խոց եւ այլն:

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ